Չամիչով, չրերով և ընկուզեղենով փլավ

Բաղադրությունը

բրինձ – 500 գր

չամիչ – 100 գր

չիր ծիրանի – 100 գր

չիր սալորի – 100 գր

խուրմա – ըստ ճաշկի

նուշ – 50 գր

պնդուկ – 30 գր

ընկույզ – 30 գր

կարագ – 100 գր

դարչին – 1 հատ (ձողիկ)

մեխակ – 3 հատ

լավաշ – 1 հատ

աղ – ըստ ճաշակի

ջուր – 1.5 լ

Պատրաստման եղանակը

Ջուրը դնում ենք կրակին, ավելացնում 1 ճ/գդ աղ: Բրինձի և ջրի հարաբերությունը պետք է լինի 1:3: Երբ ջուրը հասնում է եռման աստիճանի, լցնում ենք բրինձն ու եփում 10 րոպե:Չրերը, նուշը, կարագը, դարչինի ձողիկն ու մեխակը լցնում ենք ամանի մեջ, վրան 100 մլ ջուր լցնում և 20-30 րոպե եփում մարմանդ կրակին: Ընթացքում ջուր ենք ավելացնում, որպեսզի չրերը չկպչեն:Բրինձը 10 րոպե եփվելուց հետո վերցնում ենք կրակից, լցնում քամիչի մեջ և վրան սառը ջուր լցնում:
Տապակը կարագապատում ենք, վրան դնում լավաշն ու լցնում բրինձը:Մնացած կարագը հալեցնում ենք և լցնում բրինձի վրա:Մարմանդ կրակին մոտ 40-60 րոպե եփում ենք բրինձը, այնուհետև բրգաձև լցնում մատուցվող ամանի մեջ:Վրան լցնում ենք չրերն ու նուշը, այնուհետ ավելացնում պնդուկն ու ընկույզը:

Popular

Plane landing on the sea
What Disney princesses would look like in 2016
Armenian Photographer’s Stunning Street Photography reveals life in Russia: Part 1
9 Comic Strips That Prove Women Actually Use Magic
The Invisible Force That Warps What You Read in the News
9 Truthful Cartoons About the Differences Between Female and Male Friendships
17 Beauty Tricks That Will Make Every Woman’s Life Easier
9 Everyday Things You’re Doing Wrong
12 Myths That Movies Made Us Believe

Վերջին նյութերը

Չտեսնված համեղ տնական ՀԱԼՎԱ. Համեմատելուց հետո այլևս չեք գնի և կպատրաստեք միայն այս հեշտ բաղադրատոմսով
Պատրաստում ենք ՌաՖաելլո. Անչափ համեղ և էժան
Պատրաստում ենք տնական ՆՈՒՏԵԼԼԱ՝ առանց վնասակար հավելումների. երեխաներս շատ գոհ են, ես՝ նույնպես
Արագ պիցցա թավայի մեջ
Պիրոգ «Բասբուսա»
Ինչպես ելակով աղցան պատրաստել
Օրվա բաղադրատոմս. ամերիկյան պանքեյք
Առավոտյան նախաճաշ. ջեռոցում թխված պանրով հաց
Ինչպես պատրաստել հիանալի շերտավոր պիրոգ. հաղարջի միջուկով հյուսք