Բաղադրությունը
Խմորի համար՝
- կարագ – 75 գր
- ձու – 1 հատ
- կաթ – 250 մլ
- ալյուր – 500 գր
- շաքարավազ – 1 ճ/գդ
- աղ – 0.5 թ/գդ
- խմորիչ – 7 գր
Կրեմի համար՝
- կաթ – 250 մլ
- ձվի դեղնուց – 2 հատ
- ալյուր – 1 ճ/գդ
- օսլա (крахмал) եգիպտացորենի – 1 ճ/գդ
- շաքարավազ – 50 գր
- վանիլին – 1 պտղունց
Օշարակի համար՝
- հյութ կիտրոնի – 1 հատ
- շաքարի փոշի – 100 գր
- կոկոսի քերուկ – 50 գր
Պատրաստման եղանակը
Պատրաստում ենք կրեմը: Կրեմի համար նախատեսված բոլոր բաղադրիչները հարում ենք, դնում մարմանդ կրակին և եփում (ընթացքում կրեմը թանձրանում է): Վերցնում ենք կրակից, ծածկում պոլէթիլենային թաղանթով (այնպես, որ թաղանթը կպչի կրեմին)և թողնում սառչի: Երբ կրեմը բավականաչափ սառչում է, տեղափոխում ենք սառնարան: Սառը կրեմը լցնում ենք խոհարարական պարկի մեջ:
Պատրաստում ենք խմորը: Կաթը տաքացնում ենք, ավելացնում շաքարավազը, խմորիչը և 4 ճ/գդ ալյուրը: Զանգվածը խառնում ենք և 10 րոպեով տեղափոխում տաք տեղ:
Այս ընթացքում այլ ամանի մեջ լցնում ենք մնացած ալյուրը (50 գր պահում ենք), 1 ձվի դեղնուցը, կարագն ու աղը և լավ հարում ենք: Այս զանգվածը լցնում ենք նախորդի մեջ և խմոր հունցում:Խմորը գնդում ենք, ամանի մեջ սառը ջուր ենք լցնում և խմորն ընկղմում մեջը: 15-20 րոպե անց խմորը վերցնում ենք, վրան լցնում 50 գր ալյուրը. կրկին գնդում և 30 րոպեով թողնում հանգստանա:Այս ամենից հետո խմորը 50-60 գրամանոց գնդերի ենք բաժանում:Գնդերը տեղափոխում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ, մատով մեջտեղներից մի փոքր տափակացնում ենք և թողնում 20 րոպե հանգսատանան:Բուլկիների մեջտեղները կրեմ ենք լցնում, կողքերին ձվի դեղնուց ենք քսում և 20 րոպեով տեղափոխում 180-200 աստիճան տաքացրած ջեռոցը:Այս ընթացքում պատրաստում ենք օշարակը: Շաքարի փոշին և կիտրոնի հյութը լավ հարում ենք:
Բուլկիները հանում ենք ջեռոցից, օշարակապատում և ցանում կոկոսի քերուկը:
