Բաղադրությունը
- ձու – 10 հատ
- սամիթ – մի քանի ճյուղ
- մաղադանոս – մի քանի ճյուղ
- սոխ – ըստ ճաշակի (կեղև)
Պատրաստման եղանակը
Ձվերը թրջում ենք և զգուշությամբ ամրացնում մաղադանոսի տերևները:Ցանց ենք վերցնում, ձուն զգուշությամբ դնում մեջն ու ամուր կապում: Նույն կերպ վարվում ենք նաև սամիթի հետ:Սոխի կեղևները լցնում ենք կաթսայի մեջ, ջուր ավելացնում և զգուշությամբ տեղավորում ձվերը:Երբ ձվերը եռան, զգուշությամբ հանում ենք ջրից և թողնում հովանա: Այս ամենից հետո հանում ենք ցանցերը:
