Բաղադրությունը
- երշիկ – 250 գր
- կարտոֆիլ – 300 գր
- ձու – 5 հատ
- սոխ – 0.5 գլուխ
- գազար – 150 գր
- մայոնեզ – ըստ ճաշակի
- աղ – ըստ ճաշակի
- պղպեղ սև – ըստ ճաշակի
- բուսայուղ – ըստ ճաշակի
- տաքդեղ դեղին – 0.5 հատ
- տաքդեղ կարմիր – 0.5 հատ
- սամիթ – մի քանի ճյուղ
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլները լվանում ենք և 45-50 րոպեով տեղափոխում նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցը: Այնուհետև հանում ենք ջեռոցից, կեղևազրկում և անցկացնում քերիչով:
Ձվերը խաշում ենք, դեղնուցներն առանձնացնում սպիտակուցներից և անցկացնում քերիչով: Գազարը նույնպես անցկացնում ենք քերիչով:
Երշիկն ու սոխը մանր կտրատում ենք: Սոխը բուսայուղով տապակում ենք, այնուհետև ավելացնում գազարը:
Մատուցվող ամանի մեջ ձվաձև լցնում ենք կարտոֆիլը, աղ ու պղպեղ ենք ցանում և վրան մայոնեզ քսում: Վրան լցնում ենք երշիկներն ու կրկին մայոնեզ քսում:Լցնում ենք դեղնուցները, վրան աղ ցանում և մայոնեզ քսում: Այնուհետև լցնում ենք գազարը, ինչից հետո էլ սպիտակուցները: Տաքդեղները ձևավոր կտրատում ենք գեղեցիկ ձևավորում ձուն, իսկ կողքերը լցնում մանր կտրատած սամիթը:
