Բաղադրությունը
- ջուր – 600 գր
- կարագ – 50 գր
- ձու – 1 հատ
- շաքարավազ – 70 գր
- աղ – 1 պտղունց
- ալյուր – 900 գր (ըստ անհրաժեշտության պետք է ավելացնել)
- խմորիչ – 4 ճ/գդ
Պատրաստման եղանակը
Պատրասոտում ենք խմորը: Ձվերը, կարագը, շաքարավազը, աղը, ջուրը, 2 բաժակ ալյուրն ու խմորիչը հարիչով լավ հարում ենք: Կամաց-կամաց ավելացնում ենք մնացած ալյուրը և պինդ խմոր ենք հունցում:
Խմորի վրա բուսայուղ ենք քսում:Խմորը գրտնակում ենք և 3 սմ հաստությամբ գծեր կտրում:Մոտ 30 սմ տրամագծով կաթսա ենք վերցնում և ծածկում փայլաթիթեղով: 6 հատ խմոր ենք վերցնում, խաչաձև դնում կաթսայի վրա և ձևավորում ենք զամբյուղի հիմքը:Այնուհետև հատ առ հատ վերցնում ենք խմորները և շրջանաձև անցկացնում խմորնեի միջով:Արդյունքում պետք է ստանանք այսպիսի զամբյուղ:Ծայրերը ձևավորելու համար վերցնում ենք 2 խմոր, իրար մեջ փաթաթում և ամրացնում զամբյուղի ծայրերին:Այնուհետև 2 շերտ ենք վերցնում, հյուսում և ձևավորում զամբյուղի բռնակը: Բռնակը նույնպես դնում և ամրացնում ենք 30 սմ տրամագծով փայլաթիթեղապատ կաթսայի վրա:Զամբյուղին և բռնակին բուսայուղ ենք քսում և թխում նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում 35-40 րոպե:Ահա և վերջ: Բռնակը զգուշությամբ չոփիկներով ամրացնում ենք զամբյուղին:Համեղ և շատ գեղեցիկ:
