Բաղադրությունը
- կարտոֆիլ 5 հատ
- ձու 3 հատ
- ձեթ
- աղ
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլը խոշոր քերիչով անցկացնել: Առատ բուսայուղի մեջ մաս-մաս տապակել այն, լցնել քամիչի մեջ: Երբ ավելորդ յուղը քամվի, աղ ցանել, դնել ափսեի մեջ: Վրան փոս անել, տեղադրել մաքրած ձվերը: Որպեսզի Ծտի բույնը ավելի իրական լինի, ափսեի եզրին փոքրիկ խաղալիք ճուտիկ դրեք:
