Պաստա Բոլոնյեզ սոուսով

Բաղադրությունը

  • միս խոզի – 500 գր (կամ տավարի)
  • լոլիկ – 800 գր (հյութով պահածոյացված)
  • սերուցք 30-35% յուղայնությամբ – 100 մլ
  • գազար – 1 հատ
  • սոխ – 1 գլուխ
  • նեխուր – 1 ճյուղ
  • սխտոր – 1-2 պճեղ
  • օրեգանո – 1 թ/գդ
  • աղ – ըստ ճաշակի
  • պղպեղ սև – ըստ ճաշակի
  • բուսայուղ – տապակելու համար
  • մակարոն – 300-400 գր
  • պանիր պարմեզան – վրան ցանելու համար

Պատրաստման եղանակը

Սոխն ու գազարը մաքրում ենք և նեխուրի հետ շատ մանր, խորանարդաձև կտրատում: Բուսայուղը թավայի մեջ տաքացնում ենք, մեջը լցնում սոխը, գազարն ու նեխուրը: Պարբերաբար խառնելով տապակում ենք մոտ 5 րոպե՝ մինչ փափկելը:Ավելացնում ենք միսը, տապակում 5-10 րոպե: Տապակելիս անհրաժեշտ է միսը թիակով տրորել, որպեսզի ապագա սոուսը համասեռ լինի:Հետո լցնում ենք պահածոյացված հյութով լոլիկը: Ի դեպ, կարելի է այն նախապես մաղով անցկացնել ու կորիզները հեռացնել: Իսկ եթե թարմ լոլիկ ենք օգտագործելու, ապա դրանց վրա նախապես եռման ջուր ենք լցնում, կեղևը մաքրում և խորանարդաձև կտրատում: Ավելացնում ենք մանր կտրատած սխտորը, օրեգանոն, աղ ու պղպեղ ենք ցանում ու լավ խառնում:
Շոգեխաշում ենք մարմանդ կրակի վրա, ծածկած կափարիչով, առնվազն երկու ժամ: Որքան սոուսը շատ ենք եփում, այնքան սոուսն ավելի նուրբ ու թավշյա կազմություն է ունենում: Պատրաստ լինելուց մոտ 20-30 րոպե առաջ լցնում ենք սերուցքը, խառնում և շարունակում շոգեխաշել:Մակարոնը եփում ենք փաթեթավորման ցուցումներին համաձայն: Պաստան լցնում ենք ափսեի մեջ, վրան լցնում սուսը և ցանում քերած պարմեզանը: Ցանկության դեպքում կարելի է ամենը խառնել ու այդպես մատուցել:

Popular

Plane landing on the sea
What Disney princesses would look like in 2016
Armenian Photographer’s Stunning Street Photography reveals life in Russia: Part 1
9 Comic Strips That Prove Women Actually Use Magic
The Invisible Force That Warps What You Read in the News
9 Truthful Cartoons About the Differences Between Female and Male Friendships
17 Beauty Tricks That Will Make Every Woman’s Life Easier
9 Everyday Things You’re Doing Wrong
12 Myths That Movies Made Us Believe

Վերջին նյութերը

Չտեսնված համեղ տնական ՀԱԼՎԱ. Համեմատելուց հետո այլևս չեք գնի և կպատրաստեք միայն այս հեշտ բաղադրատոմսով
Պատրաստում ենք ՌաՖաելլո. Անչափ համեղ և էժան
Պատրաստում ենք տնական ՆՈՒՏԵԼԼԱ՝ առանց վնասակար հավելումների. երեխաներս շատ գոհ են, ես՝ նույնպես
Արագ պիցցա թավայի մեջ
Պիրոգ «Բասբուսա»
Ինչպես ելակով աղցան պատրաստել
Օրվա բաղադրատոմս. ամերիկյան պանքեյք
Առավոտյան նախաճաշ. ջեռոցում թխված պանրով հաց
Ինչպես պատրաստել հիանալի շերտավոր պիրոգ. հաղարջի միջուկով հյուսք