Բաղադրությունը
Բիսկվիթի համար՝
- կակաո – 100գր
- շաքարավազ – 3 բաժակ
- ձու – 5 հատ
- կարագ – 180գր
- վանիլին – 1թ/գդ
- սոդա – 1,5թ/գդ
- քացախ – 1ճ/գդ
- ալյուր – 3 բաժակ
- կեֆիր – 700մլ
- լիկյոր մրգային – 50մլ (կամ մրգային օշարակ)
Կրեմի համար՝
- կարագ – 250գր
- խտացրած կաթ եփված – 2 բանկա
Պատրաստման եղանակը
Lավ խառնել կակաոն և շաքարավազը, ավելացնել ձուն և խառնել մինչև զանգվածի միատարր դառնալը:Հալեցնել կարագը, թողնել թեթևակի հովանա և լցնել շոլոլադե զանգվածի վրա, խառնել:Ավելացնել վանիլինը, կեֆիրը (ծայրահեղ դեպքում կարելի է փոխարինել մածունով), 1ճ/գդ քացախի մեջ հանգեցրած սոդան և խառնել զանգվածը: Այնուհետև մաս առ մաս ավելացնել այուրը և խառնել մինչև միատարր զանգվածի առաջանալը: Պետք է ստացվի թթվասերի աստիճանի պինդ խմոր, ուստի ալյուրի քանակությունը կարելի է ավելացնել կամ պակասեցնել նշված չափից:
Ձևամանը (մոտ 20սմ տրամագծով) պատել բուսայուղով, ապա փռել պերգամենտային թուղթը և լցնել խմորի կեսը: Թխել ջեռոցում 35-45րոպե 180աստիճանում:
Նույն կերպ թխել երկրորդ բիսկվիթը:Պատրաստի բիսկվիթները թողնել սառչեն, ապա բաժանել 2 շերտի: Ստացված 4շերտերից 1 հատը հարկավոր է փշրել, որպեսզի դրանով հետագայում պատեք տորթը: Սակայն, փշրանքի համար կարող եք կտրել բիսկվիթի շերտերի կողքի չորացած մասերը, փշրել դրանք և պատել տորթը՝ ստանալով այդ դեպքում 4 շերտով տորթ:
Բիսկվիթի ամեն շերտը ներծծել լիկյորով կամ օշարակով:Կրեմի պատրաստման համար լավ հարել եփած խտացրած կաթը կարագի հետ: Խտացրած կաթը ավելացնել գդալ առ գդալ, հակառակ դեպքում կրեմը ջրիկ կստացվի:Բիսկվիթի առաջին շերտի վրա քսել կրեմը, ապա դնել երկրորդ շերտը և այդպես շարունակ:Տորթը ամբողջությամբ պատել կրեմով:Տորթի վրա շաղ տալ բիսկվիթային փշրանքները:Պատրաստի տորթը թողնել սառնարանում նվազագույնը 4 ժամ, որից հետո միայն անցնել համտեսելուն:
