Բաղադրությունը
- հավի կրծքամիս 1 կգ
- վարունգ 200 գրամ
- սալոր 150 գրամ
- հազարի տերևներ 1 փունջ
- պահածոյացված սունկ 450 գրամ
- մայոնեզ
- մաղադանոս
- աղ
Պատրաստման եղանակը
Հավի փափկամիսը եփել, հովացնել: Հավի միսը առանձնացնել ոսկորներից, մանր կտրատել: Վարունգները երկարավուն կտրատել: Հազարն ու մաղադանոսը նույնպես կտրատել: Սալորաչիրը թրջել եռացրած ջրի մեջ 3-5 րոպե: Ջուրը թափել, կտրատել: Սունկը մանր կտրատել: Բոլոր բաղադրիչները խառնել, մայոնեզ լցնել: Ցանկության դեպքում կարելի է աղ ավելացնել:
