Բաղադրությունը
- պատրաստի շերտավոր խմոր – 500 գր
- չամիչ – 60 գր
- կաթ – 330 մլ
- շաքարավազ – 60 գր
- վանիլին – 1 պտղունց
- օսլա (крахмал) եգիպտացորենի – 30 գր
- ձու – 1 հատ
Պատրաստման եղանակը
Շերտավոր խմորը գրտնակում ենք, չամիչի վրա եռման ջուր լցնում և թողնում ենք 20 րոպե:Պատրաստում ենք կրեմը: Կաթը, 20 գր շաքարավազն ու վանիլինը դնում ենք մարմանդ կրակին: Եռալուց հետո կաթսայի կափարիչը ծածկում ենք, կրակի տակն անջատում և զանգվածը թողնում 15 րոպե:
Ժամանակը լրանալուն պես կրակի տակը միացնում ենք և կրամի մեջ ավելացնում մնացած շաքարավազը, ձուն ու օսլան: Կրեմը թիակով լավ խառնում ենք, հովացնում, ծածկում պոլիէթիլենային թաղանթով և տեղափոխում ենք սառնարան:Խմորի վրա կրեմ ենք քսում և լցնում չամիչները:Խմորը ռուլետանման փաթաթում ենք և 2 սմ լայնությամբ շրջաններ կտրատում: Այս ամենից հետո մատներով բուլկիները տափակեցնում ենք ու տեղափոխում յուղաթղթապատ ձևամանի մեջ:Թխում ենք նախօրոք 170 աստիճան տաքացրած ջեռոցում 20-25 րոպե:
