Բաղադրությունը
Խմորի համար՝
- ալյուր – 310 գր
- ձու – 1 հատ
- ձվի դեղնուց – 1 հատ
- եղեգնաշաքար – 70 գր (կամ սպիտակ շաքարավազ)
- մեղր – 70 գր
- կարագ – 50 գր
- կաթ – 50 մլ
- սոդա – 1 թ/գդ
- աղ – 1 պտղունց
Եփովի կրեմի համար՝
- կաթ – 0.5 լ
- օսլա (крахмал) եգիպտացորենի – 45 գր
- շաքարավազ – 150 գր
- ձվի դեղնուց – 2 հատ
- վանիլին – 0.5 թ/գդ
- կարագ – 75 գր
Ինչպես նաև՝
- թթվասեր – 400 գր (35 %)
- խտացրած կաթ եփված – 180 գր
- Փափկեցնելու համար՝
- կաթ – 100-150 մլ
- Ընկուզային շերտի համար՝
- խտացրած կաթ եփված – 60 գր
- ընկույզ – 80 գր
Պատրաստման եղանակը
Նշված բաղադրիչները նախատեսված են 21 սմ տրամագծով ձևամանում թխելու համար:
Սկզբում պատրաստում ենք եփովի կրեմը: Դեղնուցները, շաքարավազը և վանիլինը դնում ենք ամանի մեջ և խառնիչով լավ տրորում ենք։
Ավելացնում ենք օսլան, 0.5 բաժակ կաթը և լավ հարում այնքան, մինչ ստացվի համասեռ զանգված:Մնացած կաթը լցնում ենք մեկ այլ կաթսայի մեջ և տաքացնում։ Այնուհետև տաք կաթի մեջ ավելացնում ենք դեղնուցներով լի զանգվածը և լավ խառնում։Կրեմն անընդհատ խառնելով եփում ենք մոտ 10-15 րոպե, մինչև զանգվածը զգալիորեն թանձրանա։Այնուհետև կրեմը մոտ 10-20 րոպե սառեցնում ենք, ավելացնում ենք կարագի կտորները և լավ խառնում, որպեսզի կարագի կտորները ամբողջությամբ հալվեն։
Կրեմը պատրաստ է։ Թողնում ենք սենյակային ջերմաստիճանում, որ սառչի:Պատրաստում ենք խմորը: Կարագը, մեղրը, շաքարավազն ու կաթը խառնում ենք իրար, այնուհետև դնում ենք միջին ուժեղության կրակի վրա և տաքացնում ենք, մինչև կարագն ամբողջությամբ լուծվի:Եթե խմորն արդեն սառել է, ավելացնում ենք ձուն և 1 ձվի դեղնուցը ու խառնում ենք մինչև համասեռ զանգված ստանանք:
Մեկ այլ ամանի մեջ ենք լցնում ալյուրը, սոդան, աղը և խառնում ենք: Հեղուկ բաղադրիչները լցնում ենք չոր բաղադրիչների մեջ և խմոր ենք հունցում (կարող է թվալ, թե խմորն այնքան էլ թանձր չէ, սակայն պետք չէ անհանգստանալ, քանի որ 30 րոպե մնալուց հետո վերջինս կթանձրանա):Խմորը դնում ենք ալրապատ աշխատանքային սեղանի վրա, երշիկ ենք ձևավորում և 8 հավասար կտորների բաժանում: Հերթով բոլոր կտորները 2մմ հաստությամբ գրտնակում ենք և ամանով կամ դանակով նրանց շրջանի տեսք ենք տալիս: Թխում ենք 230 աստիճան տաքացրած ջեռոցում՝ 3-4 րոպե (քանի դեռ մեկը թխվում է, պետք է գրտնակել մյուսը):Շերտերի կտրված եզրերը նույնպես թխում ենք, սառեցնում և փշրանքի վերածում:Պատրաստի կրեմը թեթևակի հարում ենք, որպեսզի գնդիկներ չմնան:
Թթվասերը հարիչով հարում ենք մինչև թանձր և կայուն փրփուր ստանանք, այնուհետև ավելացնում ենք եփովի կրեմը և թիակով խառնում ենք մինչ ստանանք համասեռ զանգված, այնուհետև ավելացնում ենք 180գր խտացրած կաթը: Կրեմը փորձելիս կարող է թվալ, թե այն քաղցր չէ, սակայն խտացրած կաթն ավելացնելուց հետո, ամեն ինչ իր տեղն է ընկնում:Որպեսզի շերտերը փափուկ լինեն, տաք կաթը վրձնով քսում ենք շերտերի վրա: Քանի որ, կաթն անմիջապես չի ներծծվում, կարող ենք բոլոր շերտերը սեղանի վրա շարել և սկզբում կաթով ներծծել, այնուհետև անցնել տորթի հավաքմանը: Բոլոր 4 շերտերի վրա կրեմ ենք քսում:
60 գր եփած խտացրած կաթի հետ մանր կտրատած ընկույզ ենք խառնում և հավասար շերտով քսում 4-րդ շերտի վրա, այնուհետև շարունակում ենք քսել կրեմը:Մնացած կրեմով պատում ենք ամբողջ տորթը, փայլաթիթեղով ծածկում և գիշերը թողնում սառնարանում: Հաջորդ օրը վրան եփած խտացրած կաթ ենք քսում և փշրանք ցանում: Ահա և վերջ:
