Բաղադրությունը
- պահածոյացված եգիպտացորեն 200 գրամ
- կարմիր լոբի 400 գրամ
- կծու պղպեղ 1 հատ
- կարմիր պղպեղ կարմիր պղպեղ 1 հատ
- վարունգ 1 հատ
- կանաչ սոխ 1 փունջ
- ավոկադո 1 հատ
- կիտրոնի հյութ 2 ճաշի գդալ
- ձեթ
- աղ
Պատրաստման եղանակը
Կծու և քաղցր պղպեղները լվանալ, միջուկները հեռացնել: Քաղցր պղպեղը կտրատել խորանարդներով, կծուն` օղակներով: Վարունգը լվանալ, օղակներով կտրատել: Սոխը լվանալ, կտրատել օղակ-օղակ: Ավոկադոն կիսել, կորիզը հանել: Կեղևը հեռացնել, մանր կտրատել և վրան կիտրոնի հյութ լցնել: Թասի մեջ խառնել պղպեղները, կանաչ սոխը, ավոկադոն, վարունգը: Ավելացնել եգիպտացորենը, լոբին, աղ անել և վրան բուսայուղ ավելացնել:
