Բաղադրությունը
- ծովախեցգետնի ձողիկներ – 1 տուփ
- վարունգ – 1 հատ
- պանիր – 100գր
- ձու – 2-3 հատ (խաշած)
- սոխ – 1 գլուխ
- մայոնեզ
- աղ
Պատրաստման եղանակը
Մանր կտրատում ենք սոխը, ապա վրան եռացրած ջուր լցնում, որպեսզի համը ավելի նուրբ դառնա: Կտրատում ենք սոխը:Վարունգը անցկացնում ենք խոշոր քերիչով, ապա դատարկում առանձնացած ջուրը:Ծովախեցգետնի ձողիկները անցկացնում ենք քերիչով:Ձուն նույնպես անցկացնում ենք քերիչով և խառնում մայոնեզով:Աղցանամանի մեջ հերթականությամբ լցնում ենք սոխը, վարունգը, ծովախեցգետնի ձողիկները և մայոնեզով խառնած ձուն: Վրան լցնում ենք քերած պանիրը և զարդարում կանաչիով:
