Բաղադրությունը
- կաթնաշոռ – 400 գր
- պանիր – 120 գր
- պանիր չեդդեր – 120 գր
- ալյուր – 270 գր
- ձու – 3 հատ
- կարագ – 60 գր
- աղ – 0.5 թ/գդ
- պղպեղ սև – ըստ ճաշակի
- աղ կիտրոնի – 1 պտղունց
- հազրեվարդ (розмарин) – 0.5 թ/գդ
- տաքդեղ կարմիր – 1 հատ
- վարունգ մարինացված – 1 հատ (նաև ջուրը՝ 100 մլ)
Պատրաստման եղանակը
Կաթնաշոռը փշրում ենք, վրան լցնում ենք 100 գր մանրացրած պանիրն ու 100 գր Չեդդեր պանիրը, ավելացնում ենք ձվերը և հարում: Բլենդերում հարում ենք տաքդեղն ու վարունգը և լցնում նախորդ զանգվածի մեջ: Ավելացնում ենք մաղած ալյուրը, աղը, պղպեղը, սոդան, կիտրոնի աղը և հազրեվարդը: Այնուհետև ավելացնում ենք մարինադի ջուրն ու խմոր հունցում:Խմորը լցնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ և հիմք ձևավորում: Անուհետև քերում ենք 20 գր սովորոկան պանիրն ու 20 գր Չեդդերը:Կարկանդակը տեղափոխում ենք նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցը և թխում 30 րոպե:Կտրատում ենք և մատուցում:
