Աղցան ՛՛Ռաֆաելլո՛՛

Բաղադրությունը

  • ձուկ – 200 գր (փափկամիս)
  • պանիր – 100 գր
  • ձու – 2 հատ
  • մայոնեզ – 2 ճ/գդ
  • սխտոր – 1 պճեղ
  • աղ – ըստ ճաշակի
  • պղպեղ սև – ըստ ճաշակի
  • նուշ – 1/3 բաժակ` վրան ցանելու համար
  • հազարի թերթեր – մատուցման համար

Պատրաստման եղանակը

Ձկան փափկամսով, պանրով, խաշած ձվերով և մի քիչ սխտորով նրբահամ աղցան։ Ձուկը պետք է յուղոտ լինի։ 10 հատ գնդիկ է ստացվում։ Ձկան ֆիլեն հալեցնում ենք և աղաջրում թույլ կրակի վրա եփում։ Պետք է եռալուց հետո 10-15 րոպե եփել։ Սառեցնում ենք։Ձվերը խաշում ենք։ Եռալուց հետո 10 րոպե եփում ենք, այնուհետև հոսող ջրի տակ սառեցնում։ Ձկան փափկամիսը շատ մանր կտորներով կտրատում ենք։Ձվերը մաքրում ենք և մանր քերիչով անցկացնում։Պանիրը մանր քերիչով անցկացնում ենք։ Ձկան փափկամիսը, ձվերն ու պանիրը լցնում ենք աղցանամանի մեջ։Ավելացնում ենք մայոնեզը և ճզմած սխտորը։ Պղպեղով համեմում ենք և խառնում` մինչև միասեռ զանգված ստանանք: Անհրաժեշտության դեպքում մի քիչ աղ ենք անում։ Նուշի վրա եռման ջուր ենք լցնում, 5 րոպե թողնում ենք, այնուհետև կեղևազատում։ Նուշը մանրացնում ենք (շատ չենք մանրացնում)։Ձկան փափկամսով պատրաստված զանգվածով ընկույզի չափ գնդիկներ ենք ձևավորում։ Գնդիկները թաթախում ենք մանրացված նուշի մեջ։Հազարի թերթերը դնում ենք մատուցարանի վրա և գնդիկները շարում վրան։

Popular

Plane landing on the sea
What Disney princesses would look like in 2016
Armenian Photographer’s Stunning Street Photography reveals life in Russia: Part 1
9 Comic Strips That Prove Women Actually Use Magic
The Invisible Force That Warps What You Read in the News
9 Truthful Cartoons About the Differences Between Female and Male Friendships
17 Beauty Tricks That Will Make Every Woman’s Life Easier
9 Everyday Things You’re Doing Wrong
12 Myths That Movies Made Us Believe

Վերջին նյութերը

Չտեսնված համեղ տնական ՀԱԼՎԱ. Համեմատելուց հետո այլևս չեք գնի և կպատրաստեք միայն այս հեշտ բաղադրատոմսով
Պատրաստում ենք ՌաՖաելլո. Անչափ համեղ և էժան
Պատրաստում ենք տնական ՆՈՒՏԵԼԼԱ՝ առանց վնասակար հավելումների. երեխաներս շատ գոհ են, ես՝ նույնպես
Արագ պիցցա թավայի մեջ
Պիրոգ «Բասբուսա»
Ինչպես ելակով աղցան պատրաստել
Օրվա բաղադրատոմս. ամերիկյան պանքեյք
Առավոտյան նախաճաշ. ջեռոցում թխված պանրով հաց
Ինչպես պատրաստել հիանալի շերտավոր պիրոգ. հաղարջի միջուկով հյուսք