Բաղադրությունը
Խճողակի համար՝
- հավի միս – 500 գր (աղացած)
- սոխ – 1 գլուխ
- սխտոր – 1-2 պճեղ
- հաց սպիտակ – ըստ ճաշակի
- ձու – 1 հատ
- աղ – ըստ ճաշակի
- պղպեղ սև – ըստ ճաշակի
Միջուկի համար՝
- պանիր – 100-150 գր
- ձու – 2 հատ
- սամիթ – մի քանի ճյուղ
- մաղադանոս – մի քանի ճյուղ
- կարագ – 2 ճ/գդ
- զիրա – 0,5 /գդ
Պատրաստման եղանակը
Միջուկի համար նախատեսված բոլոր բաղադրիչները խառնում ենք և միջուկն արդեն պատրաստ է:Խճողակի համար նախատեսված բոլոր բաղադրիչները նույնպես լավ խառնում ենք:Ձեռքերը թրջում ենք, մի գդալ խճողակ վերցնում, կենտրոնում փոսիկ անում և լցնում միջուկը:Ձեռքերը թրջում ենք և կոտլետի ձև տալիս:Տապակում ենք տաքացրած բուսայուղի մեջ` թույլ կրակին: Կափարիչով ծածկելու կարիք չկա, քանի որ կոտլետները շատ արագ են տապակվում: Երկու կողմից տապակում ենք մինչև կարմրելը:
