Բաղադրությունը
- շոկոլադ սև – 350 գր
- կարագ – 230 գր
- եղեգնաշաքար – 350 գր
- ձու – 4 հատ
- ձվի դեղնուց – 2 հատ
- ալյուր – 160 գր
- կակաո – 5-6 ճ/գդ
Պատրաստման եղանակը
Մանրացրած շոկոլադն ու կարագը լցնում ենք կաթսայի մեջ, միջին ուժգնության կրակի վրա հալեցնում, խառնում ու ստանում հարթ ու համասեռ զանգված: Շագանակագույն շաքարավազը լցնում ենք ստացված զանգվածի մեջ և լավ խառնում: Զանգվածի ջերմությունից շաքարավազը մի քիչ հալչում է, և զանգվածը դառնում է ծորուն: Մի քանի րոպե սպասում ենք, հետո լցնում ենք ձվերը, 2 դեղնուցները և նորից խառնում:Հետո ավելացնում ենք ալյուրն ու կակաոն և խառնում մինչ համասեռ դառնալը: Ցանկալի է հարիչ չօգտագործել՝ խուսափելու համար ավելորդ պղպջակներից: Պատրաստի զանգվածը լցնում ենք յուղաթուղթ փռած ձևամանի մեջ: Այստեղ տեղին կլինի օգտագործել մետաղյա շրջանակ (18 x 18սմ), որպեսզի Բրաունին հավասարաչափ բարձրանա ու գեղեցիկ լինի:
Թխում ենք 30 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում: Ոչ մի դեպքում չպետք է ավելի երկար թխել: Հետո Բրաունին հովացնում ենք ցանցի վրա և ձևամանից հանում:Եթե ամեն ինչ ճիշտ ենք արել, ստացվում է սենդվիչ՝ վերևից ու ներքևից 2 մմ բարակ կեղևով, կենտրոնում՝ մածուցիկ, գերհագեցած շոկոլադային զանգվածով: Որպեսզի Բրաունին հեշտությամբ կտրվի, մի քանի ժամ սառնարանում սառեցնում ենք, իսկ հետո կտրում տաք դանակով:
