Բաղադրությունը
Խմորի համար՝
- կեֆիր – 200 մլ
- ջուր – 250 մլ
- խմորիչ – 7 գր
- շաքարավազ – 4 ճ/գֆ
- ալյուր – 590 գր
- վանիլին – 1 պտղունց
- աղ – 1 պտղունց
- ձու – 1 հատ
- կարագ – 50 գր
Միջուկի համար՝
- կակաչի սերմ(мак) – 100 գր
- կաթ – 70 մլ
- չամիչ – 20 գր
- կիտրոն – 1 ճ/գդ (կեղև)
- հյութ կիտրոնի – 1 ճ/գդ
- Հալվա – 100 գր
- մեղր – 2 ճ/գդ
- հիլ(кардамон) – 1 պտղունց
- դարչին – 1/2 թ/գդ
- ընկույզ – ըստ ցանկության
Պատրաստման եղանակը
Պատրաստում ենք խմորը: Խառնում ենք ջուրն ու կեֆիրը և կրակին մի քիչ տաքացնում: Ավելացնում ենք խմորիչն ու շաքարավազը, լավ խառնում ենք և 15-20 րոպե թողնում տաք տեղում:
Առանձին ամանի մեջ խառնում ենք 500 գր ալյուրը, վանիլինն ու աղը: Ձուն հարում ենք, կարագը՝ հալեցնում:
Ալրային զանգվածի մեջ անցք ենք բացում և մեջը լցնում հարած ձուն և խմոիչով զանգվածը: Լավ խառնում ենք և կամաց-կամաց ավելացնում հալեցրած կարագն ու մնացած ալյուրը: Պետք է փափուկ խմոր ստանանք:Որոշ ժամանակ անց խմորը կրկին հունցում ենք և 30-40 րոպեով տեղափոխում տաք տեղ:Պատրաստում ենք միջուկը: Կաթն ու կակաչի սերմերը 10 րոպե կրակին տաքացնում ենք: Հանում ենք կրակից և ավելացնում կիտրոնի կեղևը, հյութը և լվացած չամիչը: Այնուհետև լցնում ենք քերիչով անցկացրած հալվան և մեղրը ու լավ խառնում ենք:Խմորը 2 մասի ենք բաժանում: Մի մասը ուղղանկյունաձև գրտնակում ենք, մեջը լցնում միջուկի կեսը:Փաթաթում ենք, դնում յուղաթղթապատ ձևամանի մեջ և 30-40 րոպե թողնում:Փաթաթում ենք, դնում յուղաթղթապատ ձևամանի մեջ և 30-40 րոպե թողնում:Խմորի երկրորդ մասը նույնպես գրտնակում ենք, մեջը դնում միջուկը և ավելացնում հիլ, մանրացված ընկույզ ու դարչին:Ռուլետնի նման փաթաթում ենք, սիննաբոնի նման կտրատում և 30-40 րոպե թողնում:Ջեռոցը 195-205 աստիճան տաքացնում ենք, խմորների վրա ըստ ցանկության կաթ ենք քսում և թխում 25-30 րոպե:Հանում ենք 15 րոպե հովացնում և ըստ ճաշակի ջնարակ կամ շաքարի փոշի ավելացնում:
