Բաղադրությունը
- երշիկ 200 գրամ
- պղպեղ 500 գրամ
- կարմիր լոբի 400 գրամ
- սոխ 1 գլուխ
- ձեթ 6 ճաշի գդալ
- հազարի տերևներ 1 փունջ
- կանաչի 1 փունջ
- քացախ 4 ճաշի գդալ
- սխտոր
- աղ
- սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Պահածոյացված լոբին սառը ջրով լվանալ, թողնել քամվի: Սոխը մաքրել, մանրացնել, սխտորը ճզմել: Ավելացնել քացախ, կանաչի, սխտոր և բուսայուղ: Լոբին խառնել ստացված սոուսին, թողնել 30 րոպե: Երշիկը կտրատել երկար շերտերով, իսկ պղպեղը խորանարդիկներով: Երշիկն ու պղպեղը լցնել լոբու վրա: Հազարի տերևները լվանալ, չորացնել, շարել մատուցվող ափսեի մեջ: Վրան դնել աղցանը:
