Բաղադրությունը
- հաց սպիտակ – 1 հատ (կլոր)
- երշիկ – 150 գր
- խոզապուխտ – 150 գր
- պանիր – 150 գր
- լոլիկ – 1 հատ
- մայոնեզ – 5-6 ճ/գդ
Պատրաստման եղանակը
Հացի վերնամասը զգուշությամբ կտրում ենք և միջի խմորը հանում: Հացին մայոնեզ ենք քսում և շարում շրջանաձև կտրատած երշիկները:Երշիկի վրա մայոնեզ ենք քսում և պանիր քերում:Այնուհետև շարում ենք կտրատած խոզապուխտը:Վրան կրկին մայոնեզ ենք քսում և լցնում լոլիկները:Վրան կրկին պանիր ենք քերում:Հացը փակում ենք:Ծածկում ենք փայլաթիթեղով և 20-30 րոպեով տեղափոխում նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցը:Ահա և վերջ: Ցանկության դեպքում կարող ենք վրան կանաչի ցանել և մատուցել:
