Բաղադրությունը
- հավի միս 200 գրամ
- խնձոր 1 հատ
- թթու վարունգ 2 հատ
- կարտոֆիլ 2 հատ
- աղ
- սև պղպեղ
- մայոնեզ
Պատրաստման եղանակը
Հավի միսը եփել, մանրացնել: Կարտոֆիլը կեղևով խաշել, կեղևը հեռացնել, մանրացնել: Նույն չափով մանրացնել նաև կեղևած խնձորը, վարունգը: Բոլոր բաղադրիչները խառնել, աղ, պղպեղ անել, մայոնեզ լցնել վրան: Խառնել և մատուցել:
