Բաղադրությունը
- ձավար 150 գրամ
- կաղամբ 500 գրամ
- սոխ 2 գլուխ
- տոմատի մածուկ
- ձեթ
- կարտոֆիլ 500 գրամ
- աղ
- սև պղպեղ
- մաղադանոս
Պատրաստման եղանակը
Սոխը մանր կտրատել և տապակել յուղով: Հետո ավելացնել նախապես թրջած, լվացած, քամած և կտրատած թթու կաղամբը: Այս ամենը լցնում ենք խորը կաթսայի մեջ և շոգեխաշում` պարբերաբար սառը ջուր ավելացնելով: Հետո բանջարեղենի վրա ավելացնում ենք տոմատի մածուկը, խառնում և շարունակում շոգեխաշել: Կարտոֆիլը մաքրել, լվանալ, կտրատել և եփել առանձին: Ձավարը նույնպես առանձին եփել: Հետո ձավարը և կարտոֆիլը, ինչպես նաև այն ջուրը, որի մեջ դրանք եփվել են, ավելացնել կաղամբի վրա: Եռացնել 10-15 րոպե: Քրչիկը մատուցել` վրան ցանելով կարմիր պղպեղ և մաղադանոս:
