Բաղադրությունը
- միս խոզի – 400 գր
- միս տավարի – 400 գր
- պղպեղ սև – 1 թ/գդ
- պղպեղ կարմիր – 1 թ/գդ
- պապրիկա – 1 թ/գդ
- մշկընկույզ (мускатный орех) – 0,5 թ/գդ
- չաման – 1 թ/գդ
- աղ – 1,5 ճ/գդ
- գինի – 30 մլ (կամ կոնյակ)
- շաքարավազ – 1 թ/գդ
Պատրաստման եղանակը
Միսը մսաղացի խոշոր ցանցով աղում ենք կամ դանակով կտրատում: Ավելացնում ենք համեմունքները, աղը և շաքարավազը: Լցնում ենք գինին կամ կոնյակը: Լավ խառնում ենք և մեկ օր պահում սառցախցիկում:
Մեկ օր անց պատրաստում ենք խոզի կամ ոչխարի աղիքը և մեջը միս լցնում:Լցոնված աղիքները դնում ենք տախտակի վրա, ծածկում մեկ այլ տախտակով և վրան ծանրություն դնում: Մեկ օր թողնում ենք պատշգամբում, հետո շրջում, ծանրությունը նորից դնում վրան ու թողնում ևս մեկ օր:
Արդեն հարթ տեսք ստացած սուջուխները կախում ենք հով ու քամհարվող տեղում: Ամեն օր, մինչև չորանալը, սուջուխները գրտնակում ենք: Սովորաբար վերջիններս չորանում են 15-20 օրում:
