Բաղադրությունը
- միս տավարի – 2,2 կգ (փափուկ)
- բուսայուղ – 60 մլ
- սոխ – 4-5 գլուխ
- պղպեղ կարմիր – 4 ճ/գդ
- լոլիկի մածուկ – 120 գր
- սխտոր – 3 պճեղ
- չաման – 1-2 թ/գդ (սերմ)
- արգանակ տավարի մսի – 1լ
- աղ – ըստ ճաշակի
- պղպեղ սև – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Սոխն ու սխտորը մանր կտրատում ենք։Հաստ պատերով կաթսան տաքացնում ենք, լցնում բուսայուղը և սոխը տապակում մինչև ոսկեգույն երանգ ստանանք։Այնուհետև ավելացնում ենք սխտորը, աղը, չամանը, կարմիր և սև պղպեղները։Չամանը ցանկության դեպքում կարող ենք օրեգանոյով փոխարինել։ Այդ ամենը լավ խառնում ենք։Ապա խառնում ենք լոլիկի մածուկն ու արգանակը և լցնում կաթսայի մեջ:Թողնում ենք, որ զանգվածը եռա, ապա թուլացնում ենք կրակը, ավելացնում ենք կտրատված միսը և եփում ևս 1,5 ժամ առանց կափարիչի:Գուլյաշի վրա կանաչի ենք լցնում և այն մատուցում:
