Բաղադրությունը
- կաղամբ – 200 գր պեկինյան
- վարունգ – 200 գր
- ձու – 2 հատ
- սամիթ – 1 կապ
- մայոնեզ – 5 ճ/գդ
- աղ – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Ձվերը խաշում ենք (եռալուց հետո մոտ 10 րոպե)` վրան սառը ջուր լցնելով սառեցնում։ Պեկինյան կաղամբը մանր կտրատում ենք։Վարունգը խորանարդիկներով կտրատում ենք։Ձվերը մաքրում ենք և խորանարդիկներով կտրատում։Սամիթը մանր կտրատում ենք։Կաղամբը, վարունգը, ձվերը և սամիթը լցնում ենք աղցանամանի մեջ։ Ավելացնում ենք մայոնեզը, աղ ենք անում և խառնում։
