Բաղադրությունը
- խոզապուխտ 150 գրամ
- պանիր 150 գրամ
- լոլիկ 100 գրամ
- պահածոյացված եգիպտացորեն 450 գրամ
- մայոնեզ
Պատրաստման եղանակը
Ապուխտը խորանարդաձև կտրատել: Լոլիկները օղակաձև կտրատել, հանել ավելորդ մասը, մնացածը կտրատել: Պանիրը քերել մեծ քերիչով: Բոլոր բաղադրամասերը խառնել, մայոնեզ լցնել:
