ՖԷԼԷՖԻԼ (Թաամիյէ)
- 300 գրամ սիսեռ
- 300 գրամ չոր բակլայ (առանց կեղեւի)
- 3 հատ խոշոր սոխ
- 2 գլուխ սխտոր
- 1 ճիւղ կարոս կամ կէս կապ գինձ կամ ազատքեղ (մաղադանոս)
- 1 թէյի դգալ քարպոնաթ
- 1 լիտր ձէթ աղ,
- քիմիոն
- կարմիր պղպեղ
Պատրաստութիւն.
Բակլան եւ սիսեռը մէկ օր առաջ առատ ջուրով միասին թրջել: Յաջորդ օրը ջուրէն հանել, լուալ եւ դնել փոս ամանի մը մէջ, սոխերը եւ սխտորները կեղուել եւ կարոսին կամ ազատքեղին հետ սիսեռին եւ բակլային վրան աւելցնել, յետոյ բոլորը միասին միսի մեքենային բարակ չափէն անցնել, վրան քիչ մը աղ, համեմներ եւ մէկ ապուրի դգալ քարպոնաթ աւելցնել եւ խառնել:
10 վարյկեան հանգչեցնելէ ետք, ֆէլէֆիլի յատուկ գդալի մէջ լեցնել եւ տաք ձէթին մէջ իջեցնելով տապկել. երկու կողմերն ալ կարմրելէն ետք ամանի մը մէջ դնել եւ սեղան ղրկել:
Հետը տալ եղունգի մեծութեամբ մանրուած լոլիկ, անանուխ, հազարի տերեւ եւ թահինով պատրաստուած թարաթուր:

——-
ԹԱՐԱԹՈՒՐ
- 200 գրամ շիրիկ (թահին)
- 200 կրամ պարզ ջուր
- 150 կրամ լիմոնի հիւթ
- 3 պճեղ սխտոր եւ քիչ մը աղ
Պատրաստութիւն
Շիրիկը դնել փոս ամանի մը մէջ, վրան ծեծուած սխտորը, քիչ մը աղ եւ 200 կրամ ջուրը աւելցնելով՝ հաւկիթ զարնելիք թելով լաւ մը խառնել: Յետոյ լիմոնի հիւթը աւելցնել եւ խառնել: Մածունի թանձրութիւն կ’ունենայ: Կարելի է մէջը մանրուած ազատքեղ եւ վերը յիշուած եղունգի մեծութեամբ լոլիկներն ալ դնել:
*Եթէ ֆէլէֆիլի յատուկ դգալ չունիք կարելի է սովորական դգալ օգտագործել կամ ձեռքով կլորցնել եւ տապկել:
Բարի ախորժակ
