Բաղադրությունը
- հավի թևիկ – 1 կգ
- ջուր – 50 մլ
- կաթ – 350 մլ
- պանիր – 150 գր
- ալյուր – 1 թ/գդ
- կարագ – 1 ճ/գդ
- մշկընկույզ (мускатный орех) – 1 պտղունց
- խմելի սունելի – 0,5 թ/գդ
Պատրաստման եղանակը
Պատրաստում ենք սոուսը։ Պանիրը քերում ենք, կարագը հալեցնում, ավելացնում ենք ալյուրը և խառնում, ինչից հետո էլ լցնում ենք տաք կաթը և կրկին խառնում։ Վերջում ավելացնում ենք պանիրը և խառնելով սոուսը եռացնում (ցանկության դեպքում կարող ենք նաև ճզմած սխտոր ու կտրատած կանաչի ավելացնել)։Տապակի մեջ լցնում ենք 1 ճ/գդ բուսայուղ և լավ տաքացնում, ինչից հետո էլ 20 րոպե տապակում ենք հավի թևիկները։ Ժամանակը լրանալուն պես ծածկում ենք կափարիչով և տապակում ևս 5 րոպե։ Այնուհետև լցնում ենք 50 մլ ջուր և համեմունքներ ու տապակում 5-10 րոպե՝ կափարիչը բացելով։Ահա և վերջ։ Մատուցում ենք պանրային սոուսի հետ։
