Բաղադրությունը
- կարագ – 200գր
- ալյուր – 150գր
- փխրեցուցիչ – 1թ/գդ
- ձու – 2 հատ
- շաքարավազ – 100գր
- շաքարի փոշի – 2ճ/գդ
- շոկոլադ սպիտակ – 25գր
- շոկոլադ սև – 25գր
Պատրաստման եղանակը
Սկզբում կտրատում ենք կարագը և թողնում սենյակային ջերմաստիճանում, որ փափկի:Առանձնացնում ենք 1 ձվի դեղնուցը սպիտակուցից: Խառնում ենք ալյուրը և փխրեցուցիչը, ապա ավելացնում փափկած կարագը, 1 ձուն և մյուս ձվի առանձնացված դեղնուցը և լավ խառնում:Սռացված խմորը տեղափոխում ենք սառնարան 20րոպեով:Արդեն սառած խմորը բացում ենք 0,5սմ հաստությամբ շերտով, այնուհետև կտրատում ենք 8սմ երկարության և 0,5սմ լայնության ժապավեններ և շարում դրանք բուսայուղով պատված և ալյուրով շաղախված տապակի վրա:Հարում ենք ձվի սպիտակուցը և քսում ժապավենների վրա: Խառնում ենք շաքարավազը շաքարի հետ, շաղ տալիս ժապավենների վրա և եփում ջեռոցում 10-12րոպե 180աստիճանում:Կտրատում ենք սև և սպիտակ շոկոլադը, տեղադրում առանձին ամանների մեջ և դնում միկրոալիքային վառարանի մեջ հալչելու:
Պատրաստի թխվածքաբլիթները մի ծայրով թաթախում ենք սև շոկոլադի մեջ, մյուսով`սպիտակ:Շոկոլադը սառչելուն պես ՛՛լուցկիները՛՛ պատրաստ են :
