Բաղադրությունը
- ալյուր – 2 բաժակ
- ձու – 1 հատ
- կարագ – 50գր
- թթվասեր – 3ճ/գդ
- շաքարավազ – 80գր+160գր
- սոդա – 1/2 թ/գդ
- աղ – 1 պտղունց
- նարինջ – 1 հատ
- օսլա (крахмал) – 1ճ/գդ
Պատրաստման եղանակը
Նարինջով թխվածքաբլիթ պատրաստելու համար անհրաժեշտ է կարագը խառնել 80գր շաքարավազի հետ, ավելացնել թթվասերը, ձուն, սոդան, աղը և ալյուրը: Ամբողջը լավ խառնել և ստացված խմորը տեղափոխել սառնարան:Միջուկի համար նարինջը կտրատել շերտերով առանց կեղևազրկելու և խառնել բլենդերում 160գր շաքարավազի և օսլայի հետ:Խմորը հանել սառնարանից, բացել գրտնակով, վրան լցնել միջուկը, փաթաթել ռուլետի նման և 30 րոպեով տեղափոխել սառնարան:Այնուհետև կտրատել ռուլետը 3սմ լայնության շերտերով և շարել բուսայուղով պատված տապակի վրա: Թխել ջեռոցում 15-20 րոպե 220 աստիճանում:
