Բաղադրությունը
- միս տավարի – 500 գր
- սիսեռ – 400 գր
- լոլիկ – 5 հատ
- սոխ – 1 հատ
- մշկընկույզ (мускатный орех) – 0,5 թ/գդ
- զիրա – 0,5 թ/գդ
- պապրիկա – 0,5 թ/գդ
Պատրաստման եղանակը
Սիսեռը մեկ օր թրջում ենք սառը ջրում, հետո լվանում ենք և ջուրը թափում: Թրջած սիսեռը 2-3 անգամ մեծանում է:Միսը խորանարդաձև փոքր կտորների ենք բաժանում և կաթսայի մեջ հալեցրած կարագով տապակում այնքան, մինչև դառնա դարչնագույն:Լոլիկների վրա եռման ջուր ենք լցնում:Սիսեռը լցնում ենք մսի կաթսայի մեջ ու եփում այնքան, մինչև ջուրը գոլորշիանա և եփում ենք:Սիսեռի վրա ջուր ենք լցնում՝ այնքան, որ վերջինս լրիվ ծածկվի: Հասցնում ենք եռման և մարմանդ կրակին` ծածկած կափարիչով, եփում առնվազն 1 ժամ:Մեկ ժամ անց լոլիկները կեղևազրկում ենք: Կարելի է խաչաձև կտրվածք անել, այդպես կեղևն ավելի հեշտությամբ է առանձնանում:Խորանարդաձև կտրատում ենք:Լցնում ենք մսով ու սիսեռով կաթսայի մեջ:Խառնում ենք, ավելացնում աղը, պղպեղը, պապրիկան, մշկընկույզն ու զիրան:Միջին ուժգնության կրակին ծածկած կափարիչով շոգեխաշում ենք 20-30 րոպե: Հետո մեջը ճզմում ենք 2-3 պճեղ սխտո, խառում ու կրակն անջատում: Պատրաստ է:Սոխը բարակ կիսաօղակներով կտրատում ենք, սառը ջրով լվանում ու թեթևակի քամում: Աղ ու պղպեղ ենք ցանում: Սիսեռն ու միսը լցնում ենք խորը ափսեների մեջ, անկյունում լցնում կտրատած սոխը:
