Վրացական ապուր “Խարչո”

Բաղադրությունը

  • միս տավարի – 500 գր
  • սոխ – 150 գր
  • գազար – 100 գր
  • ընկույզ – 100 գր
  • բրինձ – 100 գր (ավելի լավ է երկարահատիկ բրինձ)
  • սխտոր – 5-6 պճեղ
  • խմելի սունելի – 1 ճ/գդ
  • մաղադանոս – 100գր
  • թխեմալի – 100-150 գր
  • աղ
  • պղպեղ սև

Պատրաստման եղանակը

Տավարի միսը խոշոր կտորներով կտրատում ենք ։Դնում ենք կաթսայի մեջ, վրան 250 մլ ջուր ենք լցնում և հասցնում ենք եռման աստիճանի։ Թույլ կրակի վրա, փակ կափարիչով, պարբերաբար փրփուրը քաշելով 1,5-2 ժամ եփում ենք։Սոխը մաքրում ենք և շատ բարակ կիսաշրջաններով կտրատում։Գազարը մաքրում ենք և կտրատում:Ընկույզը կոմբայնով լավ մանրացնում ենք, որպեսզի ընկույզը յուղ դուրս գցի։Արգանակի մեջ ենք ավելացնում թխեմալին (քիչ լցրեք, հետո ըստ ճաշակի ավելացրեք)։ Աղ և պղպեղ ենք անում։ Ավելացնում ենք սոխը։Այնուհետև ավելացնում ենք գազարը։ 30 րոպե եփում ենք, մինչև գազարն ու սոխը ամբողջությամբ փափկեն։Այնուհետև ավելացնում ենք բրինձը և 10 րոպե եփում ենք։Ավելացնում ենք ընկույզը, խմելի-սունելին և ճզմած սխտորը, 10-15 րոպե եփում ենք։Վերջում ավելացնում ենք մանր կտրատած մաղադանոսը, կրակի տակն անջատում ենք և որոշ ժամանակ հանգիստ ենք թողնում։Ապա լցնում ենք ափսեների մեջ և մատուցում:

Popular

Plane landing on the sea
What Disney princesses would look like in 2016
Armenian Photographer’s Stunning Street Photography reveals life in Russia: Part 1
9 Comic Strips That Prove Women Actually Use Magic
The Invisible Force That Warps What You Read in the News
9 Truthful Cartoons About the Differences Between Female and Male Friendships
17 Beauty Tricks That Will Make Every Woman’s Life Easier
9 Everyday Things You’re Doing Wrong
12 Myths That Movies Made Us Believe

Վերջին նյութերը

Չտեսնված համեղ տնական ՀԱԼՎԱ. Համեմատելուց հետո այլևս չեք գնի և կպատրաստեք միայն այս հեշտ բաղադրատոմսով
Պատրաստում ենք ՌաՖաելլո. Անչափ համեղ և էժան
Պատրաստում ենք տնական ՆՈՒՏԵԼԼԱ՝ առանց վնասակար հավելումների. երեխաներս շատ գոհ են, ես՝ նույնպես
Արագ պիցցա թավայի մեջ
Պիրոգ «Բասբուսա»
Ինչպես ելակով աղցան պատրաստել
Օրվա բաղադրատոմս. ամերիկյան պանքեյք
Առավոտյան նախաճաշ. ջեռոցում թխված պանրով հաց
Ինչպես պատրաստել հիանալի շերտավոր պիրոգ. հաղարջի միջուկով հյուսք