Բաղադրությունը
- կարտոֆիլ – 0.5 կգ
- մայոնեզ – 3-4 ճ/գդ
- ձու – 2 հատ
- պանիր – 100-150 գր
- սխտոր – 1-2 պճեղ
- աղ – ըստ ճաշակի
- պղպեղ սև – ըստ ճաշակի
- բուսայուղ – 2 ճ/գդ
Պատրաստման եղանակը
Պանիրը քերում ենք, սխտորը՝ ճզմում: Պանրի կեսը լցնում ենք ամանի մեջ, ավելացնում 1 ձուն, աղ և պղպեղ ենք ցանում և լավ խառնում: Քերում ենք կարտոֆիլը և զանգվածը լավ խառնում: Ձևամանը բուսայուղապատում ենք, լցնում զանգվածը մեջը:Պանրի մյուս կեսը խառնում ենք 1 ձվի հետ, աղ ու պղպեղ ենք ցանում:Զանգվածը լցնում ենք կարտոֆիլային զանգվածի վրա, հավասարեցնում և 30-35 րոպեով տեղափոխում նախօրոք 190 աստիճան տաքացրած ջեռոցը:Ահա և վերջ:
