Բաղադրությունը
- Ցանկացած տեսակի թարմ սունկ՝ 200֊300 գր
- Թարմ վարունգ՝ 1 հատ
- Ընկույզ՝ 50 գ
- Կարծր տեսակի պանիր՝ 50 գ
- Հավի ֆիլե՝ 1 հատ
- Մայոնեզ՝ ըստ ճաշակի
- Աղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Ընկույզը մանրացնել, սունկը ոչ շատ տապակել (ցանկալի է ձիթայուղով), հավի ֆիլեն խաշել, իսկ վարունգն էլ կտրատել երկար֊երկար։ Պանիրը անցկացնել մեծ քերիչով։ Բաղադրիչները պատրաստ են և մնում է միայն շերտ առ շերտ ճիշտ հերթականությամբ լցնել դրանք իրար վրա։ Սկզբից մատուցվող ափսեյի մեջ դասավորում ենք կտրատված հավի ֆիլեն, իսկ հոտո էլ մանրացված սունկը։ Վերջինը կարելի է թողնել ավելի մեծ կտորներով։ Հոտո հերթականությամբ լցնել վարունգը, պանիրը և ընկույզը։ Բոլոր շերտերի միջև լցնել մայոնեզը։ Աղցանը պատրաստ է, բարի ախորժակ։
