Բաղադրությունը
- 500 գր հաց/իտալական բագետ
- 150 գր լոլիկ
- 150 գր սոխ
- 130 գր վարունգ
- 80 գր ռեհան
- 60 մլ ձիթապտղի յուղ
- 1-2 հատ ուրցի տերև
- 2 ճաշի գդալ քացախ
- 2 պճեղ սխտոր
Պատրաստման եղանակը
Հավի կրծքամիսը կտրատում ենք կամ ձեռքով բաժանում բարակ թելիկների և դնում ենք մատուցվող ափսեի մեջ որպես առաջին շերտ։Արդեն ափսեի մեջ լցված հավի մսի շերտի վրա քսում ենք մայոնեզի և թթվասերի խառնուրդը (1:1)։ Ցանկության դեպքում կարող եք մայոնեզը և թթվասերը իրար խառնելուց մի փոքր աղ ավելացնել։Մաքրում և կլպում ենք խնձորը։ Մանր քերիչով անցկացնելուց հետո անում ենք նույնը, ինչ մսի հետ՝ լցնում ենք ափսեի մեջ արդեն որպես երկրորդ շերտ և քսում մայոնեզը ու թթվասերը։Մանր քերիչով անց ենք կացնում պանիրը և լցնում խնձորի վրա, չմոռանալով մայոնեզի և թթվասերի մասին։ Ցանկության դեպքում կարող եք ավելի շատ պանիր օգտագործել։Խաշած ձվերը բաժանել սպիտակուցի և դեղնուցի։ Անցկացնել քերիչով և լցնել ափսեի մեջ։ Հիշեք, սկզբից դեղնուցը և հետո նոր սպիտակուցը։ Շարունակում ենք ամեն շերտից հետո քսել մայոնեզը և թթվասերը։Կարելի է ասել, որ մեր աղցանը պատրաստ է։ Լավ կլինի, որ այն համտեսելուց առաջ գոնե մի քանի ժամ թողնեք սառնարանում։
