Բաղադրությունը
- 500 գր հաց/իտալական բագետ
- 150 գր լոլիկ
- 150 գր սոխ
- 130 գր վարունգ
- 80 գր ռեհան
- 60 մլ ձիթապտղի յուղ
- 1-2 հատ ուրցի տերև
- 2 ճաշի գդալ քացախ
- 2 պճեղ սխտոր
Պատրաստման եղանակը
Սխտորը քերել: Հացը մանր կտրատել, ջեռոցում մի փոքր չորացնել : Մեծ շերտերով կտրատել վարունգն ու լոլիկը, խառնել հացի հետ: Սոխը կտրատել շրջանակներով, ավելացնել աղցանին ռեհանի և ուրցի հետ: Ավելացնել քացախ և ձիթապտղի յուղ, խառնել և մատուցել:Աղցանին կարելի է ավելացնել խոզապուխտ կամ երշիկ ըստ ճաշակի:
