Բաղադրությունը
- հավի թևիկ – 16-20 հատ
- ձու – 2 հատ
- կաթ – 30 մլ
- մանանեխ – 1 ճ/գդ
- ալյուր – 160 գր
- աղ – 1 ճ/գդ
- պղպեղ սև – 1 ճ/գդ
- սխտոր – 1 ճ/գդ (փոշի)
Պատրաստման եղանակը
Հավի թևիկները մանր կտորների ենք բաժանում:Ամանի մեջ խառնում ենք ձվերը, մանանեխն ու կաթը: Մեկ այլ ամանի մեջ խառնում ենք այուրը, աղը, պղպեղն ու սխտորի փոշին:
Թևիկները թաթախում ենք ալրային զանգվածի մեջ և թափ տալիս:Այնուհետև թաթախում ենք ձվային զանգվածի մեջ:Եվ վերջում կրկին թաթախում ենք ալրային զանգվածի մեջ:Տապակում ենք նախօրոք տաքացրած բուսայուղապատ տապակում, մինչև խրթխրթան կեղևի առաջացումը:Վայելում ենք:
