Բաղադրությունը
- ձու – 4 հատ
- շաքարավազ – 200 գր
- ալյուր – 80 գր
- կաթ – 250 մլ
- վարսակի փաթիլներ (հերկուլես) – 2 ճ/գդ
- վանիլին – 1 գր
- կարագ – 100 գր
- ջեմ – 7 ճ/գդ
- թթվասեր – 3 ճ/գդ
- շաքարի փոշի – 1 ճ/գդ
- կակաո – 2-3 ճ/գդ
Պատրաստման եղանակը
Ձվերը 100 գր շաքարավազի հետ լավ հարում ենք: Աստիճանաբար ավելացնում ենք փխրեցուցիչի հետ մաղած ալյուրը:Լցնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ և թխում նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում 10-12 րոպե:Ռուլետանման փաթաթում ենք:Պատրաստում ենք կրեմը: Գոլ կաթը, 100 գր շաքարավազն ու վարսակի փաթիլները լավ հարում ենք և հովացնում: Կարագը հարում ենք վանիլինի հետ և ավելացնում վարսակի փաթիլներով զանգվածի մեջ:Ռուլետը բացում ենք և վրան ջեմ քսում: Այնուհետև քսում ենք կրեմն ու կրկին ռուլետանման փաթաթում:Ռուլետի վրայից զգուշությամբ հանում ենք յուղաթուղթը:
Պատրաստում ենք ջնարակը: Թթվասերը, շաքարի փոշին և կակաոն մարմանդ կրակին տաքացնում ենք և 2 րոպե հովացնում:Ջնարակը լցնում ենք խոհարարական պարկի մեջ և ռուլետը զարդարում:
