Շոկոլադե թխվածքաբլիթ ընկույզով

Բաղադրությունը

  • ալյուր – 150 գր
  • կակաո – 2 ճ/գդ
  • աղ – 0.5 թ/գդ
  • կարագ – 100 գր
  • շաքարավազ – 160 գր
  • վանիլին – 1 պտղունց
  • ձու – 2 հատ
  • շոկոլադ սև – 150 գր
  • գետնանուշի կարագ (арахисовое масло) – 100 գր
  • հնդկական ընկույզ – 100 գր

Ինչպես նաև՝

  • շաքարի փոշի – 300 գր
  • աղ – 1պտղունց
  • կարագ – 4 ճ/գդ
  • կակաո – 2 ճ/գդ
  • կաթ – 70 մլ
  • վանիլին – 1 պտղունց

Պատրաստման եղանակը

Նախօրոք պատրաստում ենք բեզեն: Խառնում ենք ալյուրը, 2 ճ/գդ կակաոն և աղը: Մեկ այլ ամանի մեջ հարում ենք 50 գր կարագը, շաքարավազն ու վանիլինը և հատ առ հատ ավելացնում ենք ձվերը:
Կակաոյով զանգվածը լցնում ենք ձվային զանգվածի մեջ և լավ հարում:20 x 20 չափսի ձևամանը յուղաթղթապատում ենք և խմորը լցնում ենք մեջը: Վրան լցնում ենք շոկոլադի կտորները ու թխում ենք նախօրոք 175 աստիճան տաքացրած ջեռոցում 25 րոպե:Այս ընթացքում հարում ենք գետնանուշի կարագն ու կարագը և միկրոալիքային վառարանում 20 վայրկյան հալեցնում: Զանգվածը լցնում ենք թխված խմորի վրա և հավասար տարածում:Վրան լցնում ենք նախօրոք պատրաստած փոքրիկ բեզեները և 3 րոպեով տեղափոխում ենք ջեռոց:
Հանում ենք ջեռոցից և վրան հնդկական ընկույզ ցանում:Պատրաստում ենք ջնարակը: Խառնում ենք շաքարի փոշին և աղը, մեկ այլ ամանի մեջ հալեցնում ենք կարագը, ավելացնում կակաոն, կաթը, վանիլինը և համասեռ զանգված ստանում: Զանգվածը լցնում ենք նախորդ զանգվածի մեջ և հարում: Եթե ջնարակը թանձր է, կարող ենք մի փոքր կաթ ավելացնել:Ջնարակը հավասար լցնում ենք տորթի վրա, տարածում և տեղափոխում ենք սառնարան:Կտրատում ենք և մատուցում:

Popular

Plane landing on the sea
What Disney princesses would look like in 2016
Armenian Photographer’s Stunning Street Photography reveals life in Russia: Part 1
9 Comic Strips That Prove Women Actually Use Magic
The Invisible Force That Warps What You Read in the News
9 Truthful Cartoons About the Differences Between Female and Male Friendships
17 Beauty Tricks That Will Make Every Woman’s Life Easier
9 Everyday Things You’re Doing Wrong
12 Myths That Movies Made Us Believe

Վերջին նյութերը

Չտեսնված համեղ տնական ՀԱԼՎԱ. Համեմատելուց հետո այլևս չեք գնի և կպատրաստեք միայն այս հեշտ բաղադրատոմսով
Պատրաստում ենք ՌաՖաելլո. Անչափ համեղ և էժան
Պատրաստում ենք տնական ՆՈՒՏԵԼԼԱ՝ առանց վնասակար հավելումների. երեխաներս շատ գոհ են, ես՝ նույնպես
Արագ պիցցա թավայի մեջ
Պիրոգ «Բասբուսա»
Ինչպես ելակով աղցան պատրաստել
Օրվա բաղադրատոմս. ամերիկյան պանքեյք
Առավոտյան նախաճաշ. ջեռոցում թխված պանրով հաց
Ինչպես պատրաստել հիանալի շերտավոր պիրոգ. հաղարջի միջուկով հյուսք