Բաղադրությունը
- ոլոռ կանաչ պահածոյացված – 200 գր
- բողկ – 150 գր
- սոխ կանաչ – մի քանի ճյուղ
- ձու – 4 հատ (լորի)
- ձիթայուղ – 30 մլ
- հյութ կիտրոնի – ըստ ճաշակի
- մանանեխ – 1 ճ/գդ
- աղ – ըստ ճաշակի
- պղպեղ սև – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Բողկն ու սոխը կտրատում ենք, այնուհետև ձուն բաժանում ենք երկու մասի և բաղադրիչները լցնում ենք աղցանամանի մեջ:Մեկ այլ ամանի մեջ լցնում ենք ձիթայուղը, կիտրոնի հյութն ու մանանեխը և լավ խառնում ենք: Այնուհետև աղցանամանի մեջ լցնում ենք ոլոռը, սոուսը, աղ ու պղպեղ ենք ցանում և աղցանը լավ խառնում ենք: Ահա և վերջ:
