Բաղադրությունը
- Նորահաս եգիպտացորեն՝ 3 հատ (մոտ 200 գր)
- Կանաչ ոլոռ՝ 1 բաժակ
- Բողկ՝ 8-10 հատ
- Կանաչ սոխ՝ 3-4 հատ
- Ռեհան՝ 1-2 ճյուղ
- Անանուխ՝ 1-2 ճյուղ
- Ձիթապտղի ձեթ՝ 3 ճաշի գդալ
- Կիտրոնի հյութ՝ 1 թեյի գդալ
- Սպիտակ գինու քացախ ՝ 1 ճաշի գդալ
- Շաքարավազ՝ 0,5 թեյի գդալ
Պատրաստման եղանակը
Սուր դանակով մաքրել եգիպտացորենի հատիկները, եփել 4-5 րոպե, սառեցնել:Կտրատել սոխը, անանուխը և ռեհանը:Բողկը կտրատել բարակ շրջանակների տեսքով և խառնել եգիպտացորենին ու կանաչուն:Առանձին թասի մեջ հարել ձիթապտղի ձեթը, քացախը,կիտրոնի հյութը, շաքարավազը, աղը մինչև համասեռ զանգված դառնալը: Ավելացնել ռեհանը և անանուխը: Ստացված սոուսը լցնել աղցանի վրա և մատուցել:
