Մեգրելական խաչապուրի

Բաղադրությունը

  • ջուր – 150 մլ (տաք)
  • շաքարավազ – 2 թ/գդ
  • խմորիչ – 2 թ/գդ
  • կաթ – 100 մլ
  • կարագ – 30 գր
  • ձու – 1 հատ
  • աղ – 1 թ/գդ
  • ալյուր – 500 գր
  • պանիր սուլուգունի – 600 գր

Պատրաստման եղանակը

Պատրաստում ենք թթխմորը։ Ջուրը թեթևակի տաքացնում ենք, ավելացնում ենք 2 թ/գդ շաքարավազը և լավ խառնում ենք։ Ավելացնում ենք չոր խմորիչը, սննդային թաղանթով ծածկում ենք և 30 րոպե թողնում ենք աշխատանքային սեղանի վրա։
Կաթը նույնպես թեթևակի տաքացնում ենք, կարագը միկրոալիքային վառարանում հալեցնում ենք և թողնում ենք սառչի։ Մեծ ամանի մեջ ենք լցնում մաղած ալյուրն ու աղը, Ավելացնում ենք ձուն, կաթը և հալեցված կարագը։
Լցնում ենք խմորիչը և 5-10 րոպե խմոր ենք հունցում` մինչև այն առաձգական դառնա։ Պատրաստի խմորը բուսայուղով պատում ենք, դնում ենք խոր ամանի մեջ և ծածկում ենք։ Թողնում ենք խմորը 2 ժամ հանգստանա։
Պանիրը անցկացնում ենք խոշոր քերիչով։ Խմորը 3 մասի ենք բաժանում։ Խմորի յուրաքանչյուր մասը շրջանաձև գրտնակում ենք:
Մեջտեղի հատվածում քերած պանիր ենք լցնում (150 գր)։ Խմորի եզրերը բարձրացնում ենք և մեջտեղի հատվածում հավաքում։
Խմորը հակառակ երեսի վրա ենք շրջում և կրկին շրջանաձև գրտնակում ենք։ Խաչապուրին մի քանի տեղից ծակծկում ենք, որպեսզի ներսի օդը դուրս գա։
Խաչապուրիների վրա հարած դեղնուց ենք քսում։
Ջեռոցը մինչև 200 աստիճան տաքացնում ենք, խաչապուրիները տեղափոխում ենք տապակի մեջ և խաչապուրիների վրա առատորեն պանիր ենք լցնում։ Թխում ենք նախապես տաքացրած ջեռոցի մեջ 8-10 րոպե, այնուհետև ջեռոցի ջերմաստիճանը առավելագույնս բարձրացնում ենք և թխում ենք մինչև ոսկեգույն երանգ ստանանք (մոտ 5 րոպե)։
Մեգրելական խաչապուրիները մատուցում ենք տաք վիճակում։
Բարի ախորժակ։

Popular

Plane landing on the sea
What Disney princesses would look like in 2016
Armenian Photographer’s Stunning Street Photography reveals life in Russia: Part 1
9 Comic Strips That Prove Women Actually Use Magic
The Invisible Force That Warps What You Read in the News
9 Truthful Cartoons About the Differences Between Female and Male Friendships
17 Beauty Tricks That Will Make Every Woman’s Life Easier
9 Everyday Things You’re Doing Wrong
12 Myths That Movies Made Us Believe

Վերջին նյութերը

Չտեսնված համեղ տնական ՀԱԼՎԱ. Համեմատելուց հետո այլևս չեք գնի և կպատրաստեք միայն այս հեշտ բաղադրատոմսով
Պատրաստում ենք ՌաՖաելլո. Անչափ համեղ և էժան
Պատրաստում ենք տնական ՆՈՒՏԵԼԼԱ՝ առանց վնասակար հավելումների. երեխաներս շատ գոհ են, ես՝ նույնպես
Արագ պիցցա թավայի մեջ
Պիրոգ «Բասբուսա»
Ինչպես ելակով աղցան պատրաստել
Օրվա բաղադրատոմս. ամերիկյան պանքեյք
Առավոտյան նախաճաշ. ջեռոցում թխված պանրով հաց
Ինչպես պատրաստել հիանալի շերտավոր պիրոգ. հաղարջի միջուկով հյուսք