Բաղադրությունը
- կարագ – 200 գր
- թթվասեր – 50 գր
- շաքարավազ – 30 գր
- ալյուր – 350 գր
- սոդա – 2 գր
- խտացրած կաթ եփված – 1 բանկա
- լիկյոր – 20 մլ (Baileys)
- շոկոլադ սև – 100 գր
Պատրաստման եղանակը
100 գր կարագը, շաքարավազը և թթվասերը լավ հարում ենք, ավելացնում ենք սոդան և ալյուրը և ձեռքերով խմոր հունցում։ Խմորից գնդիկներ ենք ձևավորում և 30 րոպեով տողափոխում սառցախցիկ։Ժամանակը լրանալուց հետո խմորներն անցկացնում ենք քերիչով, լցնում յուղաթղթապատ ձևամանի մեջ և թխում 180 աստիճան տաքացրած ջեռոցում 20-25 րոպե։ Հովացնում ենք։Պատրաստում ենք կրեմը։ 100 գր կարագը եփած խտացրած կաթի հետ լավ հարում ենք և վերջում ավելացնում լիկյորը։ Խմորները լցնում ենք կրեմի մեջ և խառնում։Այնուհետև խոհարարական օղակների միջոցով շրջաններ ենք ձևավորում և 2 ժամով տեղափոխում սառնարան։Մատուցելուց առաջ շոկոլադը հալեցնում ենք և լցնում մրջնաբույնի վրա:
