Բաղադրությունը
- ջուր – 300 մլ
- կարագ – 200 գր
- աղ – 1 պտղունց
- ալյուր – 300 գր
- ձու – 6 հատ
- սերուցք 30-35% յուղայնությամբ – 700 մլ
- շաքարի փոշի – ըստ ճաշակի
- շոկոլադ սև – 150 գր
Պատրաստման եղանակը
Կարագի վրա աղ ենք լցնում և մարմանդ կրակին հալեցնում: Ավելացնում ենք ջուրն ու մաղած ալյուրը: Անընդհատ խառնում ենք և կրակից վերցնում: Այնուհետև հատ առ հատ ավելացնում ենք ձվերը՝ կրկին խառնելը չդադարեցնելով:Խմորները լցնում ենք խոհարարական պարկի մեջ և 8-10 սմ-անոց ձողիկներ ձևավորում:Ջեռոցը տաքացնում ենք 200 աստիճան և խմորները 3 րոպե թխում:
Պատրաստում ենք կրեմը: Սերուցքը և շաքարի փոշին լավ հարում ենք, խմորները շարում, կրեմապատում այնուհետև վրան շարում խմորների մյուս շարքը: Այսպես բուրգ ենք ձևավորում:Վերջին շերտը կրեմապատում ենք և վրան ձևավորում հալեցրած շոկոլադով:
