Տորթ ”Արբած բալ”

Բաղադրությունը

  • ձու – 6 հատ
  • շաքարավազ – 125 գր
  • ալյուր – 100 գր
  • օսլա (крахмал) – 1.5 ճ/գդ
  • կակաո – 3.5 ճ/գդ
  • կարագ – 400 գր
  • խտացրած կաթ – 1 բանկա
  • բալ – 250 գր (սառեցված)
  • կոնյակ – 200 մլ
  • թթվասեր – 2 ճ/գդ
  • նուշի փաթիլներ – ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Կոնյակը լցնում ենք սենյակային ջերմաստիճանի հասցրած բալի վրա և 5-6 ժամով հանգիստ թողնում:
Ձվերն ու 125 գր շաքարավազը լավ հարում ենք, ավելացնում մաղով անցկացրած ալյուրն ու օսլան և ավելացնում ենք 2.5 ճ/գդ կակաոն: Այս ամենից հետո խմորը փայտե թիակով խառնում ենք, ձևամանը յուղաթղթապատում և խմորը թխում նախօրոք 180-190 աստիճան տաքացրած ջեռոցում 45 րոպե:Պատրաստի բիսկվիթը հովացնում ենք, վերևամասը կտրում և մեջտեղում փորում ենք՝ կողքերը թողնելով:300 գր սենյակային ջերմաստիճանի կարագը խտացրած կաթի հետ լավ հարում ենք, ավելացնում բիսկվիթի միջուկի կտորներն ու քամած բալը:Միջուկը լցնում ենք տորթի մեջ, ծածկում բիսկվիթի վերնամասով, ինչից հետո էլ տեղափոխում ենք սառնարան:Պատրաստում ենք ջնարակը: 2 ճ/գդ շաքարավազը խառնում ենք թթվասերի հետ, ավելացնում ենք 100 գր կարագը և զանգվածը մարմանդ կրակին տաքացնում: Եռալուց հետո վերցնում ենք կրակի վրային և անմիջապես ավելացնում 1 ճ/գդ կակաոն և 1 ճ/գդ կոնյակը:Տորթը ջնարակապատում ենք և ցանկության դեպքում զարդարում նուշի փաթիլներով:

Popular

Plane landing on the sea
What Disney princesses would look like in 2016
Armenian Photographer’s Stunning Street Photography reveals life in Russia: Part 1
9 Comic Strips That Prove Women Actually Use Magic
The Invisible Force That Warps What You Read in the News
9 Truthful Cartoons About the Differences Between Female and Male Friendships
17 Beauty Tricks That Will Make Every Woman’s Life Easier
9 Everyday Things You’re Doing Wrong
12 Myths That Movies Made Us Believe

Վերջին նյութերը

Չտեսնված համեղ տնական ՀԱԼՎԱ. Համեմատելուց հետո այլևս չեք գնի և կպատրաստեք միայն այս հեշտ բաղադրատոմսով
Պատրաստում ենք ՌաՖաելլո. Անչափ համեղ և էժան
Պատրաստում ենք տնական ՆՈՒՏԵԼԼԱ՝ առանց վնասակար հավելումների. երեխաներս շատ գոհ են, ես՝ նույնպես
Արագ պիցցա թավայի մեջ
Պիրոգ «Բասբուսա»
Ինչպես ելակով աղցան պատրաստել
Օրվա բաղադրատոմս. ամերիկյան պանքեյք
Առավոտյան նախաճաշ. ջեռոցում թխված պանրով հաց
Ինչպես պատրաստել հիանալի շերտավոր պիրոգ. հաղարջի միջուկով հյուսք