Եփած խտացրած կաթով տորթ

Բաղադրությունը

Խմորի համար՝

  • կաթի փոշի – 4 ճ/գդ
  • վարսակի փաթիլներ (հերկուլես) – 4 ճ/գդ
  • կեֆիր – 200 մլ
  • ձու – 3 հատ
  • փխրեցուցիչ – 1 թ/գդ
  • շաքարավազ – 4 ճ/գդ
  • վանիլին – 1 պտղունց

Կրեմի համար՝

  • կաթի փոշի – 4 ճ/գդ
  • կաթ – 300 մլ
  • շաքարավազ – 2 ճ/գդ
  • վանիլին – 1 պտղունց

Պատրաստման եղանակը

Պատրաստում ենք խմորը: Կաթի փոշին անընդհատ խառնելով մոտ 3 րոպե տապակում ենք, մինչև ոսկեգունելը:Կաթի փոշին, վարսակի փաթիլները, կաթն ու շաքարավազը լավ խառնում ենք, ավելացնում փխրեցուցիչը և մի քիչ հանգիստ թողնում:
Այս ընթացքում առանձնացնում ենք ձվի դեղնուցները սպիտակուցներից: Դեղնուցները լցնում ենք խմորի մեջ և լավ հարում: Սպիտակուցները վանիլինի հետ հարում ենք և լցնում խմորի մեջ:
Թխում ենք 15-20 րոպե նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում, ինչից հետո էլ խմորը 4 մասի ենք բաժանում:Պատրաստում ենք կրեմը: Կաթի փոշին 2-3 րոպե տապակում ենք, ավելացնում վանիլինն ու շաքարավազը և 7-8 րոպե՝ անընդհատ խառնելով կրկին տապակում:Կրեմը վերցնում ենք կրակից, քսում խմորներին, որոնք էլ շարում ենք իրար վրա:Տորթը 2-3 ժամ հանգիստ ենք թողնում, վրան կրեմ ենք լցնում, ըստ ճաշակի զարդարում և մատուցում:

Popular

Plane landing on the sea
What Disney princesses would look like in 2016
Armenian Photographer’s Stunning Street Photography reveals life in Russia: Part 1
9 Comic Strips That Prove Women Actually Use Magic
The Invisible Force That Warps What You Read in the News
9 Truthful Cartoons About the Differences Between Female and Male Friendships
17 Beauty Tricks That Will Make Every Woman’s Life Easier
9 Everyday Things You’re Doing Wrong
12 Myths That Movies Made Us Believe

Վերջին նյութերը

Չտեսնված համեղ տնական ՀԱԼՎԱ. Համեմատելուց հետո այլևս չեք գնի և կպատրաստեք միայն այս հեշտ բաղադրատոմսով
Պատրաստում ենք ՌաՖաելլո. Անչափ համեղ և էժան
Պատրաստում ենք տնական ՆՈՒՏԵԼԼԱ՝ առանց վնասակար հավելումների. երեխաներս շատ գոհ են, ես՝ նույնպես
Արագ պիցցա թավայի մեջ
Պիրոգ «Բասբուսա»
Ինչպես ելակով աղցան պատրաստել
Օրվա բաղադրատոմս. ամերիկյան պանքեյք
Առավոտյան նախաճաշ. ջեռոցում թխված պանրով հաց
Ինչպես պատրաստել հիանալի շերտավոր պիրոգ. հաղարջի միջուկով հյուսք