Բաղադրությունը
- կարմիր լոբի 1.5 թեյի բաժակ
- շամպինիոն 100 գրամ
- ընկույզ 100 գրամ
- համեմ
- սամիթ
- քացախ 1 ճաշի գդալ
- ձեթ 3 ճաշի գդալ
- աղ
- սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Լոբին թրջել մի քանի ժամ, եփել, աղ ցանել: Կարելի է պահածոյացված լոբի օգտագործել: Սունկը աղաջրում եփել, կտրատել: Կանաչին մաքրել, լվանալ, կտրատել: Ընկույզը մանրացնել: Խառնել լոբին, կանաչին, սունկն ու ընկույզը: Աղցանի վրա բուսայուղ և քացախ լցնել, խառնել և մատուցել:
