Բաղադրությունը
- տավարի միս 500 գրամ
- բլղուր 100 գրամ
- սոխ 4 գլուխ
- համեմ
- մաղադանոս
- կարագ 30 գրամ
- ձեթ
- տոմատի մածուկ 2 ճաշի գդալ
- աղ
- սև պղպեղ
Պատրաստման եղանակը
2 գլուխ սոխը մանր կտրտել, կարագով տապակել` մինչև թեթևակի դեղնի, համեմել աղ ու սև պղպեղով, ավելացնել մանր կտրտած մաղադանոսն ու համեմը, թողնել այն թառամի, կրակից վերցնել, սառեցնել: Աղացած ոչխարի կամ տավարի միսը գցել թասի մեջ, ավելացնել բլղուրը, աղ ու կարմիր քաղցր պղպեղ ավելացնել, ձեռքը սառը ջրի մեջ թրջել և միսը լավ հունցել. այն պետք է էլաստիկ և կպչուն դառնա: Զանգվածից ձվի մեծության գնդեր պատրաստել, մեջը փոս անել, սոխեռած դնել, վերականգնել գնդի ձևը: Կաթսայի մեջ ջուր եռացնել, աղ անել, բիթլիսի քուֆթաները եփել` մինչև ջրի երես բարձրանան: Սոխը կիսաօղակների կտրտել, բուսայուղով տապակել, ավելացնել լոլիկի մածուկ, համեմել աղ ու կարմիր պղպեղով: Քուֆթաները դնել ափսեի մեջ, վրան սոխեռած լցնել / սոխեռածին կարելի է նաև գազար ավելացնել/, կտրտած կանաչի շախ տալ:
