Բաղադրությունը
- կարտոֆիլ 300 գրամ
- ալյուր 300 գրամ
- օսլա 1 ճաշի գդալ
- թթվասեր 1 ճաշի գդալ
- կարագ 40 գրամ
- ձու 2 հատ
- ձեթ
- փխրեցուցիչ 1 թեյի գդալ
- տավարի միս 200 գրամ
- սոխ 2 գլուխ
- մաղադանոս 0.5 փունջ
- կաթ 0.5 թեյի բաժակ
- աղ
- սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Մանր անցքերով քերիչը յուղել, նախապես խաշած կարտոֆիլը քերել: Ձվերը ջարդել թասի մեջ, աղ անել, հարել, ավելացնել հալեցրած կարագը, թթվասերը, պղպեղներ անել, հարել, ապա ավելացնել կարտոֆիլի քերած զանգվածը, օսլան, փխրեցուցիչը ու այնքան ալյուր, որ ձեռքերին չկպչող, բայց փափուկ խմոր ստացվի: Խմորը գնդել, ծածկել, թողնել 30 րոպե հանգստանա: Տապակի մեջ քիչ բուսայուղ լցնել, տավարի աղացած միսը թեթևակի տապակել, ավելացնել մանր կտրտած սոխը, 3-4 րոպե տապակել, համեմել աղ ու պղպեղներով, կափարիչ դնել, մարմանդ կրակին շոգեխաշել. Վերջում մանր կտրտած մաղադանոս լցնել, խառնել և կրակն անջատել: Հանգստացած խմորը 5-6 մմ հաստության գրտնակել, վրան տարածել խճողակը, ռուլետ փաթաթել, 5 սմ երկարության կտորների կտրել, շարել ջեռոցի յուղաթուղթ փռած տապակին, երեսին կաթ քսել: Տապակը դնել նախապես 200* տաքացրած ջեռոցը, թողնել 35-40 րոպե. Ընթացքում մի քանի անգամ ռուլետները օծել կաթով, որպեսզի գեղեցիկ գույն ստանան: Մատուցել աղցանի հետ:
