Բաղադրությունը
- պատրաստի շերտավոր խմոր – 1 գունդ
- ձիթայուղ – 2 ճ/գդ
- սխտոր – 2 պճեղ
- լոլիկ – 6 հատ
- դդմիկ ցուկինի տեսակի – 1 հատ
- տաքդեղ կարմիր – 0.5 հատ
- սոխ – 1 գլուխ
- հազրեվարդ (розмарин) – 1-2 ճյուղ
- օրեգանո – 1 թ/գդ
- պանիր – 160 գր (Ռիկոտտա)
- պանիր – 25 գր
- ձու – 4 հատ
- աղ – 1 թ/գդ
- պղպեղ սև – 0.5 թ/գդ
Պատրաստման եղանակը
Ձիթայուղապատ տապակի մեջ ճզմում ենք սխտորը, լցնում կտրատած տաքդեղը, ցուկինին, սոխն ու հազրեվարդը ու 4-5 րոպե տապակում ենք: Այնուհետև ավելացնում ենք կտրատած լոլիկները ու ևս 3-4 րոպե տապակում:Մեկ այլ ամանի մեջ խառնում ենք ձվերը, ռիկոտտան, քերած պանիրը, աղն ու պղպեղը և խառնում, մինչև համասեռ զանգված ստանանք:Այնուհետև բանջարեղենները լցնում ենք ձվային զանգվածի մեջ և խառնում: Շերտավոր խմորը գրտնակում ենք և կողքեր ձևավորելով՝ դնում ենք ձևամանի մեջ ու մատներով տարածում: Լցնում ենք միջուկը:Թխում ենք նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում 40-50 րոպե:
